Զինված ավազակային հարձակում Երևանում. փորձել են թալանել բանկերից մեկը. կա զոհ (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։
***
HSBC բանկի մասնաճյուղի վրա կատարված զինված հարձակման հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ոստիկանության մեկ ծառայող և բանկի անվտանգության աշխատակիցը։ Այս մասին դեպքի վայրում աշխատող Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։
Այս պահին բանկի տարածքում օպերատիվ քննչական գործողություններ են կատարվում։
Ոստիկանությունը շրջափակել է բանկը։
Բանկի հարակից տարածքում ասֆալտին կան թափված թղթադրամներ։ Ամենայն հավանականությամբ, հանցագործը դրանք գցել է փախուստի ընթացքում։
Ականատեսներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ բանկի վրա հարձակվողներից մեկին բռնել են քաղաքացիները` մինչև ոստիկանության տեղ հասնելը։
***
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է: Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել: Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն: Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:
***
Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Զինված ավազակային հարձակում Երևանում. փորձել են թալանել բանկերից մեկը. կա զոհ (տեսանյութ)
Այսօր՝ մայիսի 3-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 13։50-ի սահմաններում անհայտ անձը՝ զինված հրազենով և նռնակով, ներս է մտել Արաբկիր վարչական շրջանի բանկերից մեկը և զենքի սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել խոշոր գումար։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հանցագործը վնասազերծվել է, սակայն 1 հոգի մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է հափշտակված ողջ գումարը, հրազենը և նռնակը։
***
HSBC բանկի մասնաճյուղի վրա կատարված զինված հարձակման հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ոստիկանության մեկ ծառայող և բանկի անվտանգության աշխատակիցը։ Այս մասին դեպքի վայրում աշխատող Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։
Այս պահին բանկի տարածքում օպերատիվ քննչական գործողություններ են կատարվում։
Ոստիկանությունը շրջափակել է բանկը։
Բանկի հարակից տարածքում ասֆալտին կան թափված թղթադրամներ։ Ամենայն հավանականությամբ, հանցագործը դրանք գցել է փախուստի ընթացքում։
Ականատեսներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ բանկի վրա հարձակվողներից մեկին բռնել են քաղաքացիները` մինչև ոստիկանության տեղ հասնելը։
***
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:
Դեպքի հանագամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
***
Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
7or.am