Տնտեսական

03.05.2018 20:13


Կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին

Կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման ծրագրին և ներդրումային պլանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծերը քննարկվել են կառավարության մայիսի 3-ի նիստում:

Որոշման նախագծերով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվում է միջոցառումների ծրագիրն իրա­կա­նաց­նելու նպատակով ապահովել՝ 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն նշանակված լիազոր կազմակերպություններ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան լրացուցիչ համաձայնագրի ստորագրումը:

ՀՀ ֆինանսների և էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին հանձնարարվում է նաև համագործակցելով «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ՝ ապահովել 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրում վարկի օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը երկարաձգելու փոփոխության իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը