Լրահոս

04.05.2018 21:56


Երևանում 80-ամյա կինը դանակը մտցրել է իր որովայինի մեջ

Երևանում 80-ամյա կինը դանակը մտցրել է իր որովայինի մեջ

Երեկ՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4 ենթակայանի շտապօգնության թիվ 42 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուրացան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տանտիրուհուն՝ դանակը որովայնի մեջ, ով բժիշկներին արգելել է, որպեսզի իրեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները չեն ենթարկվել նրա սպառնալիքներին և տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները կարողացել են փրկել այդ կնոջ կյանքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կինը 80-ամյա Ջուլյետա Ա.-ն է, ով տանն ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է իրեն խոհանոցային դանակով:

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դատաբժշկական: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Ջուլյետա Ա.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը