Երևանում դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածը իրավապահներին հայտնել է, որ ինքը դերասան է (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է մի քանի սերիալներում։ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա: Ոստիկաններն ու քննիչնեերը նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը նա ստացել էր ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում: