Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ոստիկանություն
Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը:

7or.am