Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքով` նախարարությունը շրջաբերական է ուղարկվել բոլոր տնօրեններին և մարզպետերին: «ԿԳՆ-ն տեսչությունը մնում է իր դիրքորոշման մեջ: Ցանկացած դրամահավաք ուսումնական հաստատություններում անընդունելի է: Ցանկացած նման դեպքի մասին ահազանգ կուսումնասիրվի և կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: «Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից»,-ասաց նա:
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից դիմորդները քննություն կհանձնեն 2018-ի հունիսի 1-ին: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը նշանակված է հունիսի 5-ին, «Ֆիզիկա»-ն՝ հունիսի 8-ին, «Օտար լեզու»-ն` հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայի քննությունը հունիսի 15-ին է: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները կհանձնեն հունիսի 19-ին, «Ռուսաց լեզու»-ն հունիսի 22-ին է:
Առարկայական ծրագրերի և չափորոշիչների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմում է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:
Դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին