Աշխարհ

05.05.2018 10:59


Ռուսաստանում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցեր են. Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարակվել (տեսանյութ)

Ռուսաստանում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով ցույցեր են. Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարակվել  (տեսանյութ)

Ռուսաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են ընթանում ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ պաշտոնավարման՝ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով։

Հիեցնենք, որ նախօրեին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Չեբոկսարիում, Կեմերովոյում, Տամբովում, Ռյազանում, Կրասնոյարսկում և Կրասնոդարում ձերբակալվել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները։

Եկատերինբուրգում իրավապահներն առգրավել են Նավալնիի շրջանային գրասենյակի պատրաստած թռուցիկները:

Վոլգոգրադում աշակերտներին և ուսանողներին ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով իշխանությունը տեղեկացրել է «բողոքի ակցիաներին մասնակցելու համար նախատեսված լուրջ հետևանքների, ընդհուպ դպրոցներից և ինստիտուտներից կարգազանցներին վտարելու հնարավորության մասին»:

***

Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկի հրապարակից բերման է ենթարկվել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը տեղից հաղորդում է, որ նա բերման է ենթարկվել հրապարակ գալուց քիչ անց:

Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, սպառնալով դիմել նաև հատուկ միջոցների: Հրապարակին են մոտեցել նաև իշխանությունների աջակիցներ: Տեղի են ունցել բախումներ: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել:

***

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված անձանց թիվը գերազանցել է 350-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը