Լոռու մարզում ՊՆ սպան, Opel-ով գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 MG 945 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում է գտնվում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչը, սակայն, քանի որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, վթարի փաստով հետաքննությունը կատարում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ովքեր պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։