Լրահոս

06.05.2018 10:48


Նոյեմբերյան համայնքի ավագանու 60-ամյա անդամը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Նոյեմբերյան համայնքի ավագանու 60-ամյա անդամը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 60-ամյա Սլավիկ Խաչիկյանը իրենց գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 87 ZԼ 777 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 34-ամյա Արսեն Խաչիկյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով (ստացել է կոտրվածք) տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Խաչիկյանը Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ, է, իսկ վիրավորն էլ նրա եղբոր տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը