Լրահոս

06.05.2018 12:37


Երևանում 25-ամյա նախկին ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել 26–ամյա կնոջը

Երևանում 25-ամյա նախկին ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել 26–ամյա կնոջը

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է.-ն է: Մինչ բժիշկները կպայքարեին Լիլիթ Է.-ի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Է.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Դ.-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Դ.-ն ու Լիիթ Է.-ն նախկին ամուսիններ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը