Լրահոս

07.05.2018 09:23


Վայոց Ձորում ճակատ-ճակատի բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mitsubishi Grandis»-ը. 2 վիրավորներից մեկը զինծառայող է

Վայոց Ձորում ճակատ-ճակատի բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mitsubishi Grandis»-ը. 2 վիրավորներից մեկը զինծառայող է

Մայիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Հրահատ Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի 086 ԼՍ 67 համարանիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի 34 FP 263 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, «Mitsubishi Grandis»-ից 2 հոգի՝ 20-ամյա Պարգև Իսպիրյանն ու 50-ամյա Սամվել Ղազարյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են՝ մեկը Սիսիանի զինվորական հոսպիտալ, մյուսը՝ Վայքի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Պ. Իսպիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ վարորդներից Հ. Գևորգյանը աշխատում է «Սպայկա» ընկերությունում: Ոստիկանությունը պարզում է «Mitsubishi Grandis»-ի վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը