Լրահոս

08.05.2018 17:37


Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում 42-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:

2018թ. ապրիլի 29-ին՝ ժամը 20:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել 1975թ. ծնված Ա.Կարաևը, ում դեմքի շրջանում առկա են կապտուկներ: Դիակի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ մահվան մասին բժշկական վկայականի համաձայն՝ նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը հետևանք է գանգուղեղային փակ բութ վնասվածքի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Ա.Կարաևը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի մարմնական վնասվածքներ ստանալու, մահվան բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը