Հայաստանում ապրող 477 վետերաններից 68-ը 100 և ավելի տարեկան են
Հայաստանում 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ ապրում է Հայրենական մեծ պատերազմի 477 վետերան։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Նրանցից 68-ն արդեն 100 և ավելի տարեկան են:
Մայիսի 9-ին Հայաստանում և Արցախում եռատոն է՝ Հայրանական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ծրագրված են մի շարք միջոցառումներ, որոնք հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր կողքին ու աճող սերնդին քաջության ու սխրանքի դասեր տալիս:
Ամեն տարի Երևանի Հաղթանակի զբոսայգում կազմակերպվում է Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառում: Զինվորականներն անցնում են շքերթով և տրվում է խորհրդանշանակ վրանային ճաշ:
Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնը մայիսի 1-9-ն անցկացրել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան, որի շրջանակում մարդկանց ամեն օր տարբեր ժամերի բաժանվել են ժապավեններ` Հյուսիսային պողոտայում, Ազատության և Հանրապետության հրապարակներում, ինչպես նաև Երևանում ՌԴ գիտության և մշակույթի կենտրոնում: Մայիսի 9-ին Սիրահարների այգում կայանալու է տոնական համերգ` երիտասարդական կազմակերպությունների, ՀՀ քաղաքացիների և պատերազմի վետերանների մասնակցությամբ: Համերգի ընթացքում նկարահանումներ են անցկացվելու, և մասնակիցները հնարավորություն կունենան պատմել իրենց ընտանիքի այն անդամների մասին, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:
Հայաստանի Վետերանների տունն իր մեջ ներառում է վետերանական 40 խորհուրդ և երկու կոմիտե։
Հայաստանում ապրող 477 վետերաններից 68-ը 100 և ավելի տարեկան են
Հայաստանում 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ ապրում է Հայրենական մեծ պատերազմի 477 վետերան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: