Լրահոս

09.05.2018 15:30


Ադրբեջանից ՀՀ սահմանն ապօրինի հատելու փորձ արած անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են

Ադրբեջանից ՀՀ սահմանն ապօրինի հատելու փորձ արած անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել 6 հոգուց բաղկացած խմբի: Նրանք Բանգլադեշի քաղաքացիներ են: Դիրքապահները համապատասխան աշխատանք կատարելու համար փոխանցել են նրանց Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստան-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է օտարերկրյա վեց անձ: Օտարերկրացիները փորձել են Ադրբեջանի կողմից սահմանն ապօրինի հատելով անցնել ՀՀ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը