Լրահոս

09.05.2018 18:20


Երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը, ինքնավնասել իրեն և փորձել ինքնասպան լինել

Երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը, ինքնավնասել իրեն և փորձել ինքնասպան լինել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ տղան անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ փրկարարները ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում փրկել քաղաքացու կյանքը, ով մինչ այդ սուր կտրող-ծակող առարկայով ինքնավնասում էր կատարել ձեռքի հատվածում:

Տեղում երիտասարդին բուժօգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին հիվանդանոց: Թե ինչն է եղել երիտասարդ տղայի ծայրահեղ այդ քայլին դիմելու հանգամանքը՝ պարզվում է ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը