Աշխարհ

10.05.2018 11:43


Ղազախստանում ցույցեր են

Ղազախստանում ցույցեր են

Այսօր Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ակտիվիստների, ովքեր երթեր են անցկացրել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Բողոքի ակցիաները տեղի են ունեցել մայրաքաղաք Աստանայում և երկրի ամենախոշոր քաղաք Ալմաթիում: Ցուցարարները երթերին դուրս են եկել «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ամո՛թ կառավարությանը» և «Վե՛րջ կտտանքներին» կարգախոսներով:

Աստանայում և նախկին մայրաքաղաք Ալմաթիում ոստիկաններն անմիջապես միջամտել և ցրել են ցուցարարներին ու բերման են ենթարկել մեծ թվով քաղաքացիների, այդ թվում երթերի պահին փողոցներում հայտնված պատահական անցորդների:

Նախօրեին իրավապաշտպաններն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ ոստիկաններն ընդդիմության ակտիվիստներից պահանջել են զերծ մնալ չարտոնված երթերից, նախազգուշացնելով, որ դրանց կազմակերպիչներին պատասխանատվության կենթարկեն:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը