Լրահոս

17.11.2010 10:05


Նոյեմբերի 17–ը ուսանողության միջազգային օրն է

Նոյեմբերի 17–ը  ուսանողության միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է ուսանողների միջազգային օրն է: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ արյունոտ և տխուր ժամանակահատվածում:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակայի հիմնադրաման տարադերձը: Օկուպանտները կրակ են բաց թողել ցուցարարների վրա, որի ժամանակ բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը զոհվել է: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, որից հետո կրկին բողոքի ակցիա է սկսվել: Տասնյակ ցուցարարներ են կալանավորվել, իսկ արդեն նոյեմբերի 17-ին գեստապոների կողմից ուսանողական հանրակացարանը շրջափակվել է: Ավելի քան հազար ուսանող է ձերբակալվել ու կալանավորվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի վերջը:

Հաշվի առնելով այս իրադարձությունները 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակել է Ուսանողության միջազգային օրը: Այդ տոնը ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիկայի ու ուրախության հետ:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը