Լրահոս

12.05.2018 10:27


Արտակարգ դեպք Սևանում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Սևանում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Նշված նյութերը նախապատրաստվում են Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սևանի ոստիկանություն տեղակացրել էին, որ «աջ բազկի վերին երրորդականի անոթափոսի, քթի շրջանի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 28-ամյա Նարեկ Ս.-ն դանակով և կացինով հարձակվել է հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Դ. Մ.-ի վրա և նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել:

Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար Սևանի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ- հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում, այնուհետև, կատարելով բացատրական աշխատանքներ, կարողացել են հայտնաբերել Նարեկ Ս.-ին, ով ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մինչև ներկայանալը «ճակատի շրջանի քերծվածք, հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սևանի բժշկական կենտրոն: Նա բժիշկներին տեղեկացրել է, որ վնասվածքը ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկաններն ու քննիչները այնուհետև պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Դ. Մ.-ի, ով սովորում է Սևան քաղաքի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում և Նարեկ Ս.-ի միջև ու վիճաբանության ժամանակ Նարեկ Ս-ի գլխին աթոռով հարվածել է Դ. Մ.-ն: Այդ մասին իրավապահներին հայտնել է Նարեկ Ս.-ն: Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկան փորձաքննություններ: Դեպքի հանգամանքներրը պարզվում են: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինն ու դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Դ. Մ.-ի հայրը աշխատում է Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ փորձագետ:

Այս խորագրի վերջին նյութերը