Երևանի սուպերմարկետներից մեկում քաղաքացին ընկել է վերելակի խցիկի վրա
Մայիսի 13-ին, ժամը 08:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: