Լրահոս

13.05.2018 13:09


Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի

Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է․ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին:

Մալաթիայի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դալլաքյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել որսորդական հրացանը: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ա. Դալլաքյանը ստորագրությամբ բաց է թողնվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը