Թբիլիսիում ցուցարարները մեկշաբաթյա դադար են վերցրել. բողոքի գործողությունները ժամանակավորապես ավարտվել են (տեսանյութ)
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտային հարող տարածքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչների՝ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել մեկ շաբաթով դադարեցնել ցույցերը: Շարժման ղեկավար Բեքա Ծիքարիշվիլիի խոսքերով, կազմակերպիչները կաշխատեն ներքին գործերի նախարարի խոստումների ուղղությամբ, և դրանք չկատարելու դեպքում՝ ցույցերը կվերականգնվեն:
«Եթե չկատարվեն մեզ տրված խոստումները, մենք կշարունակենք բողոքել: Շաբաթը որոշիչ կդառնա՝ աշխատանքային գործընթացների համար մեկ շաբաթ վերջնաժամկետ է նշանակվել: Հակառակ դեպքում, մենք ավելի կազմակերպված և մեծ ակցիա կանենք»,-ասել է Ծիքարիշվիլին:
aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան դիմել է խորհրդարանի շենքի առջև արդեն երկրորդ օրը բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին՝ ասելով․
«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից, այլ նաև ՆԳՆ այն աշխատակիցների, որոնց գործողությունները միգուցե անհանգստություն են ձեզ պատճառել։ Սակայն, ուզում եմ նաև նշել և խնդրում եմ նրանց, ովքեր անպատվել են անվտանգությունն ապահովող իրավապահներին, միասին ասենք ներողություն»։
Թեև ցուցարարները դժկամությամբ են ընդունել այս հայտարարությունը։
Նախարարի խոսքով՝ երկուշաբթի օրը ակցիայի մասնակիցների հետ կքննարկվեն ակումբների հատուկ գործողությունները: Գիորգի Գախարիան խնդրել է հավաքված ցուցարարներին՝ հնազանդվել ոստիկանության հրահանգներին: