Երևանում 33-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով վրաերթի է ենթարկել 66-ամյա հետիոտնին
Այսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Գևորգյանը Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 35 QV 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 66-ամյա Խաչալ Շավեշյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Պարզվել է, որ վարորդը եղել է ոչ սթափ (խմած), խմածության աստիճանը եղել է ամենաբարձր։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում և իր գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս են եղել և գործընկերուհին հրաշքով է փրկվել, եթե ուշադիր չլիներ, նա էլ էր վրաերթի ենթարկվելու։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։