Քաղաքական

14.05.2018 11:59


Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է ծանր վիրավորվել

Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է ծանր վիրավորվել

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը