Քաղաքական

14.05.2018 12:36


Երվանդ Բոզոյան․ «Կառավարության անդամները հանրության համար «Կինդեր սյուրպրիզներ են»» (տեսանյութ)

Երվանդ Բոզոյան․ «Կառավարության անդամները հանրության համար «Կինդեր սյուրպրիզներ են»» (տեսանյութ)

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշել է, որ Ռուսաստանը միշտ վարել է մահակի և բլիթի քաղաքականություն և ժամանակ պետք է անցնի, որ նրանք հասկանան՝ ինչպես աշխատել Հայաստանի հետ:

Նաև նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հանդիպումը զուտ ճանաչողական է լինելու և շատ բան սպասել պետք չէ։

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության նոր կազմին, ապա ըստ Երվանդ Բոզոյանի՝ նրանք հանրության համար «Կինդեր սյուրպրիզներ» են:

«Կարևոր է, թե ինչ ծրագրով են հանդես գալու, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանելու մինչև արտահերթ ընտրություններ։ Առաջիկայում Ընտրական օրենսգրքում փոփոխությունները պարտադիր են՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի և ընտրակաշառքն էլ վերջնականապես դուրս գա մեր կյանքից: Մինչ ընտրությունները քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ընտրական գործընթացներին»,-ասել է քաղաքագետը:

Մանրամասները՝ а1plus-ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը