Քաղաքական

14.05.2018 14:38


Աշակերտների բողոքի ակցիան Բաղրամյան գյուղի դպրոցի բակում. տնօրենը հրաժարական տվեց (տեսանյութ)

Աշակերտների բողոքի ակցիան Բաղրամյան գյուղի դպրոցի բակում. տնօրենը հրաժարական տվեց (տեսանյութ)

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դպորցի բակում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։

Ցույցին մասնակցող ծնողները պնդում էին, որ իրենցից պարբերաբար գումար են հավաքել տարբեր միջոցառումների, թատրոնների համար, անկախ նրանից երեխան գնացել է այդ միջոցառմանը, թե ոչ:

«Մենք ուզում ենք ունենալ այնպիսի դպրոց, որ մեր երեխաներն ունենան լավ կրթություն, ունենանք դպրոց, որ տնօրենն իր կամքը չթելադրի: Բարերարները 20 համակարգիչ են նվիրաբերել դպրոցին, ինչու դրանք չեն ծառայում երեխաների համար»,-ասաց դպրոցի նախկին ուսուցիչներից մեկը:

Քիչ անց շենքից դուրս է եկել դպրոցի տնօրենը եւ առաջարկել ծնողներից խումբ կազմվի եւ բարձրանա վերեւ՝ քննարկելու ցանկացած հարց, սակայն դրսում գտնվողները հրաժարվեցին:

Այդուհանդերձ, ծնողների մի մասը մտավ դպրոցի շենք, որտեղ միջանցքում թեթեւ քաշքաշուկ տեղի ունեցավ ծնողների ու դպրոցի աշխատակիցների միջեւ:

Աշակերտները պարբերաբար վանկարկել են. «Ոսկանյան, հեռացիր»:

Ավելի ուշ գյուղապետ Գոռ Միրզոյանը NEWS.am-ին հայտնեց, որ տնօրենն արդեն հրաժարական է տվել: Նա նշեց, որ բողոքի ակցիան արդեն ավարտվել է:

Այս խորագրի վերջին նյութերը