Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղն առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
«Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-ավելացրել է նա:
Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հարգելի հայրենակիցներ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։ Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով' համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»։
Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղն առավոտյան կայցելի Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար:
«Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ»,-ավելացրել է նա:
Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հարգելի հայրենակիցներ
Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը։
Հաշվի առնելով այս հանգամանքը' միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձևավորելու նպատակով' համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաև ես»։
7or.am