Էրդողան. «Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք»
Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենաով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում, անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին տիրող իրավիճակի մասին՝ նշել է, որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական պատկերից»:
«Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղության, բարօրության և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք», -ասել է Էրդողանը:

Աղբյուրը` Ermenihaber.am