Բողոքի գործողություններ են իրականացնում «Էջմիածին ՋՕԸ»-ի, Արարատի ցեմենտի գործարանի և Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները (տեսանյութ)
«Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են գլխամասի գրասենյակի դիմաց և պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ էին նաև մի խումբ գյուղացիներ, ովքեր ոռոգման ջուր են պահանջում, որ սածիլ տնկեն դաշտերում:
Աղավնատուն գյուղի բնակիչ Մխիթար Վրթանեսյանն ասաց, որ պոմպակայանի հարևանությամբ է գտնվում հողամասը, սակայն երրորդ օրն է՝ չի կարողանում սածիլ անել, պոմպակայանը չեն միացնում: Այս մասին հայտնում է Հետք-ը։
Մխիթարն ասաց, որ վնաս է կրում, օրը 8000 դրամ բանվորի գումար է տալիս: Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը հեռախոսով հանձնարարեց միացնել պոմպակայանը:
Վլադիկ Հովսեփյանը գյուղացիների մոտ եկավ փողկապով, սպիտակ տաբատով ու վերնաշապիկով: Գյուղացիները դժգոհեցին, որ նա «չինովնիկ է» և գյուղացիներին վերևից է նայում: Վերևից նայելը պատճառաբանվեց նաև աստիճանների վրա կանգնելով ու ներքևում կանգնածների հետ խոսելով:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներն էլ գործադուլ են հայտարարել, պահանջում են՝ գործարանի ղեկավարությունն իրենց իրավունքները չոտնահարի:Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը պատմեց, որ այս պահին գործարանը չի աշխատում, աշխատակիցներն առավոտյան գործարան չեն մտել:
«Մենք պահանջում ենք, որ մեր իրավունքները չոտնահարեն: Գործարանի ղեկավարությունը խախտում է մեր իրավունքները՝ շատ աշխատացնելով՝ քիչ աշխատավարձ տալով»,-ասաց նա և պատմեց, որ բողոքողները գործարանի բանվորներն են, ղեկավարները շատ բարձր աշխատավարձ են ստանում:
Ըստ նրա՝ իրենց պահանջը ոչ միայն աշխատավարձի բարձրացումն է, այլ նաև՝ սոցփաթեթներ տրամադրելը: «Գործարանում աշխատելը վտանգավոր է առողջությանը, թունավոր նյութերի հետ ենք աշխատում: Բայց, երբ հիվանդանում ենք, գնում ենք հիվանդանոց, և բյուլետենի օրերը շատ են լինում, աշխատավարձից են հանում»,-ասաց աշխատակիցը՝ նշելով, որ գործարանի ղեկավարությունն ընդհանրապես չի մտահոգվում իր աշխատակիցների առողջությամբ:
Ըստ Ոսկու կորզման գործարանի աշխատակցի՝ բողոքում են բոլոր աշխատակիցները, նշյալ պահանջների տակ ստորագրել է գործարանի աշխատակիցների ութսուն տոկոսը:
Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ ևս բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց: Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պահանջում են աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում, քանի որ շատ ցածր աշխատավարձով են աշխատում՝ 60-80 հազար դրամ:
Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է ներքեւ, փորձել համոզել, որ հեռանան գործարանի դիմացից, սակայն ապարդյուն:
Բողոքի գործողություններ են իրականացնում «Էջմիածին ՋՕԸ»-ի, Արարատի ցեմենտի գործարանի և Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները (տեսանյութ)
«Էջմիածին ՋՕԸ»-ի աշխատակիցներն այսօր դարձյալ հավաքվել են գլխամասի գրասենյակի դիմաց և պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց հետ էին նաև մի խումբ գյուղացիներ, ովքեր ոռոգման ջուր են պահանջում, որ սածիլ տնկեն դաշտերում:
Աղավնատուն գյուղի բնակիչ Մխիթար Վրթանեսյանն ասաց, որ պոմպակայանի հարևանությամբ է գտնվում հողամասը, սակայն երրորդ օրն է՝ չի կարողանում սածիլ անել, պոմպակայանը չեն միացնում: Այս մասին հայտնում է Հետք-ը։
Մխիթարն ասաց, որ վնաս է կրում, օրը 8000 դրամ բանվորի գումար է տալիս: Ջրօգտագործողների ընկերության տնօրեն Վլադիկ Հովսեփյանը հեռախոսով հանձնարարեց միացնել պոմպակայանը:
Վլադիկ Հովսեփյանը գյուղացիների մոտ եկավ փողկապով, սպիտակ տաբատով ու վերնաշապիկով: Գյուղացիները դժգոհեցին, որ նա «չինովնիկ է» և գյուղացիներին վերևից է նայում: Վերևից նայելը պատճառաբանվեց նաև աստիճանների վրա կանգնելով ու ներքևում կանգնածների հետ խոսելով:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներն էլ գործադուլ են հայտարարել, պահանջում են՝ գործարանի ղեկավարությունն իրենց իրավունքները չոտնահարի: Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը պատմեց, որ այս պահին գործարանը չի աշխատում, աշխատակիցներն առավոտյան գործարան չեն մտել:

7or.am