Լրահոս

15.05.2018 14:15


Պաշտոնից ազատվել է գլխավոր հարկադիր կատարողը

Պաշտոնից ազատվել է գլխավոր հարկադիր կատարողը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից:

«Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը.

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը