Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:
«Զինվորը վիրավորումը ստացել է որովայնի շրջանում մայիսի 13-ի գիշերը, ինչից հետո տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Վիճակը կայունանալուց հետո տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Այժմ վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառական սարքին»,-ասաց նա:
Գայանե Հովհանիսյանի խոսքով` այս պահին կրկին վիրահատության կարիք չկա: «Հիվանդի հեմոդինամիկան կայուն է: Նա ստանում է անհրաժեշտ բուժում»,-Հովհանիսյանը:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13-ին վիրավորում ստացած 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին Երևան էր տեղափոխվել մայիսի 15-ին:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն:
Արցախում վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
Արցախում մայիսի 13-ին վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: