Քաղաքական

15.05.2018 19:57


Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների (տեսանյութ)

Վերաքննիչ դատարանից քաղաքացիները պահանջում են արդարադատություն։ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին: Բայց Վերաքննիչ դատարանն արդեն բողոքները վարույթ ընդունելիս որոշել է մերժել կալանքը վերացնելու միջնորդությունները:

a1plus-ը հայտնում է, որ Ներսես Պողոսյանի կինը համոզված է, որ դատավորները գործի նյութերին չեն ծանոթացել:

«Հեղափոխությունը չի հասել դատարաններ, դատախազություն»:

Գործով անցնող Ներսես Պողոսյանի կինը հույս չի կորցնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը դրական է ազդելու դատական համակարգի վրա։

«Դատավորներն այնքան են սովորել հրահանգով աշխատելու, որ սպասում են ինչ-որ մեկն իրենց ասի կամ զանգի»:

Ակցիայի մասնակից Հովսեփ Մանուկյանը երեք օր առաջ է եկել Բարսելոնայից: 13 տարի Հայաստանում չի եղել: Ժիրայր Սեֆիլյանի մասին հուզմունքով է խոսում, մարտի դաշտում են ծանոթացել:

Հովսեփ Մանուկյանն այստեղ է իր 2 ընկերների հետ, ուրբաթ օրը մեկնելու է, բայց հեռվից էլ կկրկնի պահանջը։

«Բոլոր քաղբանտարկյալների գործերի վերանայում եւ ազատ դատավարություն: Թող լինի ստորագրությամբ ազատ արձակում, հետո լինի դատավարություն»:

Նշենք, որ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսվելու է Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մյուս դատավորներն են՝ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը