Համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այդ ԵԱՀԿ համանախագահները հայտարարել են Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
«Նախարարը և համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացը առաջ մղելու եղանակները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ներկաներին տեղեկացրել է շփման գծում հարաբերականորեն կայուն իրավիճակի մասին: Նախարար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հնարավորինս շուտ վերսկսել ակտիվ բանակցությունները»,-ասված է համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հայտարարությունում, որ հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: