Հաշվի առնելով, որ Հայաստանում տեղի են ունենում հասարակական-քաղաքական կյանքի արմատական փոփոխություններ, որոնք արդեն այսօր հանգեցրել են շոշափելի արդյունքի, առաջին հերթին՝ ժողովրդի կամքով ձևավորված կառավարության, իսկ շատերը ոչ առանց հիմքի լավատեսորեն հայտարարում են, որ արդեն մենք ապրում ենք նոր Հայաստանում՝ որոշեցի օգտվել խոսքի ազատության իմ իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։
Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»։ Ասուլիսի օրն ու ժամը կհայտնվի լրացուցիչ, քանի որ կա պատկան մարմինների հետ համաձայնեցնելու խնդիր։
Վարուժան Ավետիսյանը հրավիրում է ասուլիսի

Վարուժան Ավետիսյան
14-ը մայիսի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ