Սերժիկ Սրապիոնյանը ազատվել է սփյուռքի փոխնախարարի պաշտոնից
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հակիրճ ներկայացրել է իր երկրորդ աշխատանքային օրը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար, զգացված եմ, ուրախ եմ, սիրում եմ բոլորիդ: Իսկ հիմա հակիրճ ամփոփեմ երկրորդ աշխատանքային օրս: Եվ ուրեմն`
Իմ կողմից առաջին նշանակումը. թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս իմ խորհրդականն է (հասարակական հիմունքներով):
Ամբողջ օրվա ընթացքում ընդունեցի նախարարության տարբեր վարչության պետերի, որոնք ինձ տեղեկություններ հաղորդեցին Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ընթացիկ նախագծերի մասին:
12:00-ին Սփյուռքի նախարարությունում դիմավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ինձ ներկայացրեց մեր աշխատակիցներին: Հանդիպեցի նաև նախկին նախարար Հրանուշ Հակոբյանին. նա ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց:
Իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվեց փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը:
Երկու տարբեր բաժինների մի քանի աշխատակիցներից ձևավորեցինք օպերատիվ խումբ, որի հիմնական գործառույթն է իրականացնել մամուլում և սոցիալական ցանցերում Սփյուռքի նախարարության վերջին շրջանի գործունեության վերաբերյալ առողջ` թե՛ դրական, թե՛ բացասական արձագանքների մոնիթորինգը (քննադատական մտածողության ներդրումն ու զարգացումը խմբի կարևորագույն խնդիրներից մեկն է):
Հեռախոսազրույց ունեցա Գլենդելի քաղաքապետ, իմ լավ բարեկամ Զարեհ Սինանյանի հետ. զրույցի մանրամասները դեռ չեմ հրապարակի, սակայն շատ կարևոր մի հարցի անդրադարձ եղավ ու, կարծես, այն շուտով լուծում կգտնի:
Կարճ, բայց բովանդակալից ու արդյունավետ խորհրդատվական հանդիպում ունեցա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ներկայացուցչի հետ. պայմանավորվեցինք կրկին հանդիպել:
Աշխատանքային ժամի ավարտից անմիջապես հետո գնացի ՀՀ կառավարություն:
Դե իսկ օրվա վերջում հանդիպում ունեցա Վարդան Մարաշլյանի հետ»: