Վերջին շրջանում ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական լիրան մայիսի 16-ին պատմական ռեկորդ է գրանցել:
Օրվա սկզբին թուրքական բորսաներում գործարքները կատարվել են 1 դոլարը 4.46 լիրա հարաբերակցությամբ, իսկ ժամեր անց արդեն` 4.49 լիրա հարաբերակցությամբ:
Moody's Investors Service միջազգային գործակալության կողմից հրապարակված Թուրքիայի վերաբերյալ զեկույցում ասվում է, որ այս երկրում դանդաղ տնտեսական աճը, անարդյունավետ դրամավարկային քաղաքականությունը, արժեզրկումը և գործազրկության բարձր մակարդակը իրենց բացասական ազդեցությունն են ունեցել արժույթի բորսայի վրա:
Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել