Լրահոս

16.05.2018 21:58


Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ կախված դի

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ կախված դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Մարտիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 73 բժիշկների խումբը կանչով մեկնել է 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ զուգարանի առաստաղից կախված վիճակում հայտնաբերել է դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ զուգարանի առաստաղի մետաղյա խողովակից պարանով կախվածը նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մարիամ Կ.-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն պարանոցի հատվածում առկա են եղել արնազեղումներ: Քննիչի որոշմամբ նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Մահվան հանգամանքները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը