Աշխարհ

17.05.2018 09:41


ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Գազայի հատվածում բախումներին

ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Գազայի հատվածում բախումներին

ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Կողմերը պետք է ավելի շատ զսպվածություն և խոհեմություն դրսևորեն՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով»,-նշվում է հայտարարությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը