Լրահոս

17.05.2018 10:19


Երևանում 21-ամյա աղջիկն ընկել է 5-րդ հարկի պատուհանից

Երևանում 21-ամյա աղջիկն ընկել է 5-րդ հարկի պատուհանից

Երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին ընկել է և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարարները նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել նույն շենքի բնակիչ՝ 21-ամյա Էլվիրա Շ.-ին, ով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ում առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։

Էլվիրա Շ.-ն բնակվում է նշված շենքի 5-րդ հարկում։ Տեղի ունեցածը անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք է, թե ինքնասպանության փորձ, դա պարզ կլինի հետաքննության արդյունքում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը