Լրահոս

17.05.2018 13:16


Փշինյան․ «Պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը» (տեսանյութ)

Փշինյան․ «Պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը» (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ պետք է հստակ ձևակերպում լինի, թե ում դեմ է ուղղված ՊՊԾ գնդի գրավման գործով ճանապարհ փակող քաղաքացիներին ակցիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին ի պատասխան, որ Արշակունյաց պողոտան դեռևս փակ է, վարչապետը նկատեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը: Ես հստակ հայտնել եմ իմ դիրքորոշումը հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան: Կան գործընթացներ, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու Քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. կան ընթացակարգեր, կան մարմիններ, իրավիճակներ: Բոլոր հարցերը կլուծվեն»:

Ինչ վերաբերում է Մյասնիկյանի արձանին հարակից այգու բարեկարգման աշխատանքների շրջանակներում ծառերի հատմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծին ծանոթ չէ, բայց որքան հասցրել է հետևել մամուլի հրապարակումներին, հասկացել է, որ այդ այգին վերակառուցվելու է և բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: «Մենք կհետևենք, որ այդպես լինի, ես չեմ կարծում, որ այլ կերպ կարող է լինել»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Այս խորագրի վերջին նյութերը