Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են:
Գյումրիում հորեղբոր տղաներ են սպանվել (տեսանյութ)