Լրահոս

17.05.2018 20:23


«Արմավիր» և «Մեծամոր» բժշկական կենտրոններ է տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ 60-ից ավելի քաղաքացի

«Արմավիր» և «Մեծամոր» բժշկական կենտրոններ է տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ 60-ից ավելի քաղաքացի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել 60-ից ավելի քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է թունավորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները հիվանդանոցներ են տեղափոխվել Բաղրամյան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող Արևաբույրի խաղողի դաշտից, որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Էռնեկյան խաղողի այգիներ» և այնտեղ ինչ-որ սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով բոլորի ինքնազգացողությունը վատացել է:

Այս պահին Արմավիր և Մեծամոր բժշկական կենտրոններում բժիշկները առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում թունավորվածներին:

Պարզվում են դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը