ԲՀԿ-ն իր երկու անդամներին հեռացրել է Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից
ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցությունից հեռացրել են այն երկու անդամներին, որոնք «Բալասանյան դաշինքի» 10 անդամների հետ մասնակցել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։
«Մեր խմբակցության երկու անդամներ, որոնցից մեկը՝ Գրիգոր Մաթևոսյանը կուսակցական էր, ԲՀԿ անդամ էր, անմիջապես հեռացվել է կուսակցությունից, իսկ երկուսը միասին՝ Գրիգորը Մաթևոսյանն ու Արտյոմ Ղարաղազարյանը, հեռացված են ԲՀԿ ավագանու խմբակցությունից՝ Բալասանյանի կազմակերպած «մասկի շոուին» ակտիվորեն մասնակցելու համար»,-փոխանցեց տիկին Զոհրաբյանը։