Անդրանիկ Թևանյան․ «Գլխավոր դատախազը կատարում է նախկին ռեժիմի պահապան «հրեշտակի» ֆունկցիան»․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Այսօր Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի գործողություն է իրականացվել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների: Մինչ այդ քաղաքացիներն իրենց պահանջներն են ներկայացրել Գլխավոր դատախազության մոտ։
Ակցիան կազմակերպած Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խմբի կարգախոսն է՝ Հայաստանն առանց քաղբանտարկյալների, Միասի՛ն կառուցենք Նոր Հայաստանը:
Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազը կատարում է նախկին ռեժիմի պահապան «հրեշտակի» ֆունկցիան։
Նա նաև ընդգծել է, որ առանց քաղբանտարկյալների ազատ արձակման՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել.
«Ունենք իշխանության գլուխ, բայց մարմին չունենք, քանի որ դատական համակարգը գտնվում է նախկին ռեժիմի ազդեցության տակ: Դատախազությունն այն միջնորդ գործիքն է, որն ազդում է դատավորների վրա: Կառավարության գործունեության սաբոտաժի ենթարկելու գլխավոր գործիքներից է այն, որ գլխավոր դատախազը հայտարարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»։
***
Ակցիայի մասնակիցները Վճռաբեկ դատարանից պահանջում էին հստակ ժամկետներ ներկայացնել, թե ե՞րբ է վարույթ ընդունվելու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դիմումը և բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռն ու կայացնել արդարացման որոշում։
«Սամվել Բաբայանի գործը մեկ ամիս առաջ ներկայացվել է Վճռաբեկ դատարան, որպեսզի նրա մեղադրանքը բեկանվի և արդարացում լինի: Մենք գիտենք, որ սահմանված է եռամսյա ժամկետ, որի ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է ընդունել հայցը վարույթ, բայց կարող է նաև չընդունել: Մեր պահանջը այն է, որ հնարավորինս սեղմ ժամկետով ընդունվի վարույթ և արդարացում լինի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը:
Սակայն ցուցարարներին մոտեցած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը կոնկրետ որևէ բան չկարողացավ ասել։
Որոշվեց, որ ակցիան կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 11։00-ին, Վճռաբեկ դատարանի մոտ։
Անդրանիկ Թևանյանը նշել է, որ բողոքի այս գործողությունը կլինի շարունակական և է՛լ ավելի բազմամարդ, մինչև չկատարվեն իրենց պահանջները։

7or.am