Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարճաղբյուրի համայնքապետարանից, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան 5:30-ի սահմաններում: Առաջինը նկատել է անասնապահը. վերջինիս տեսնելով՝ գայլերից երկուսը փախել են: Գիշատիչների հարձակման հետևանքով սատկել են 12, վիրավորվել՝ 18 գառ ու ոչխար:
«Նախորդ օրը մոտակայքում գայլեր երևացել են: Շներ ունենք, սակայն հարձակման պահին գիշատիչներից վախեցել են: Արդյունքում, 30 կենդանիների միսը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, քանի որ գայլի ժանիքը նույն վայրկյանին թունավորում է միսը»,-նշեց տուժող Նաիրի Երանոսյանը:
Նաիրին շուրջ 400 գլուխ ոչխարները պահում էր դրսում՝ բացօթյա փարախում, քանի որ գոմը նախորդ տարի փլուզվել էր: Վարդենիսի փրկարարները համապատասխան հանձնաժողովի հետ դեպքի վայրում գնահատում են վնասի չափերը: Դրանք կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:
Գայլերը ոչխարներ են հոշոտել Կարճաղբյուրում
Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կարճաղբյուրի համայնքապետարանից, դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան 5:30-ի սահմաններում: Առաջինը նկատել է անասնապահը. վերջինիս տեսնելով՝ գայլերից երկուսը փախել են: Գիշատիչների հարձակման հետևանքով սատկել են 12, վիրավորվել՝ 18 գառ ու ոչխար:
«Նախորդ օրը մոտակայքում գայլեր երևացել են: Շներ ունենք, սակայն հարձակման պահին գիշատիչներից վախեցել են: Արդյունքում, 30 կենդանիների միսը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, քանի որ գայլի ժանիքը նույն վայրկյանին թունավորում է միսը»,-նշեց տուժող Նաիրի Երանոսյանը:
Նաիրին շուրջ 400 գլուխ ոչխարները պահում էր դրսում՝ բացօթյա փարախում, քանի որ գոմը նախորդ տարի փլուզվել էր:
Վարդենիսի փրկարարները համապատասխան հանձնաժողովի հետ դեպքի վայրում գնահատում են վնասի չափերը: Դրանք կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան: