Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործով դատական նիստին դահլիճը լքելու համար նկատողություն ստացավ։
2017թ. հոկտեմբերի 27-ի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Տիգրան Եգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ընդամենը 30 րոպե ժամանակ էր տվել, թեեւ նա 3 օր ժամանակ էր խնդրել։ Պաշտպանը լքել էր նիստերի դահլիճը: Դատավորը սա համարել էր անհարգալից վերաբերմունք եւ դիմել Փաստաբանների պալատ։
Փաստաբանների պալատի կարգապահական 17188 գործով փաստաբանը մեղավոր ճանաչվեց վարքագծի 4.1 կետի պահանջների խախտման հատկանիշներով եւ ստացավ նկատողություն։ Որոշումը 20-օրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ այն կարող է բողաքարկվել դատարանում։
Ի դեպ, կարգապահական վարույթի ընթացքում արգելվեց տեսանկարահանում անցկացնելը, թույլատրվեց միայն ձայնագրումը։
Փաստաբան Տիգրան Եգորյանը նկատողություն ստացավ

Աղբյուրը՝ hahr.am