Լրահոս

19.05.2018 10:30


Կոտայքում գազազած շունը կծել է երեխայի

Կոտայքում գազազած շունը կծել է երեխայի

Մայիսի 18-ին, ժամը 20:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գազազած շունը կծել է երեխային, ով քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է. շանը վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը