Լրահոս

20.05.2018 21:34


Հրդեհ է բռնկվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մասնաշենքում

Հրդեհ է բռնկվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մասնաշենքում

Մայիսի 20-ին, ժամը 15:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյաց փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում գտնվող ոչ բնակելի շենքի առաջին հարկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 49/3 հասցեում գտնվող ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի մասնաշենքում տեղակայված «Սիրիահայերի միության» տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 16:56-ին:

150 քմ տարածքում ամբողջությամբ այրվել են արտադրական հաստոցներ՝ 15 հատ և կենցաղային իրեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը