Բողոքի ցույց՝ Վճռաբեկ դատարանի մոտ․ Հայաստանն առանց քաղբանտարկյալների (տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ցույց է մեկնարկել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների:
Ակցիայի կազմակերպիչն է Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության խումբը, որը կոչ է անում միասի՛ն կառուցել Նոր Հայաստանը։
Բողոքի ցույցն ընթանում է «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» կարգախոսի ներքո։
Անդրանիկ Թևանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ներկայացրել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար։
Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ երկու պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխարինվի ազատությամբ, և այդ միջնորդությունն այսօր հանձնվել է Վճռաբեկ դատարան։

7or.am