Բողոքի ակցիա դատախազության դիմաց. ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը (տեսանյութ)
Այսօր` վաղ առավոտից, տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ:
«Ազատություն քաղբանտարկյալներին»պաստառներով ցուցարարները փակել են դատախազության շենքի գլխավոր մուտքը: Ցուցարարները փակել են նաեւ դատախազության այլ մուտքեր՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք:
Ցուցարարներին է միացել նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով դատարանում պաշտպանում է «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների շահերը:
«Հետք»-ի հետ զրույցում Պապիկյանը նշեց, որ Արթուր Դավթյանը պարտավոր էր հրաժարական տալ դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: «Նրա պաշտոնավարման ժամանակ Հայաստանում շարունակաբար ավելացել է քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների թիվը: Ինքը եղել է այն պաշտոնատար անձը, ով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մեղադրանքները կամ հաստատել է կամ նրա գիտությամբ են դրանք հաստատվել: Թեեւ նա ժխտում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց դա անհերքելի փաստ է»,- նշեց Արայիկ Պապիկյանը:
Դատախազության անվտանգության աշխատակիցներից մեկը հրեց ցուցարարներին՝ փորձելով բացել մուտքը, որպեսզի աշխատակիցները կարողանան մուտք գործել: Սա ցուցարարների եւ դատախազության աշխատակիցների միեջ քաշքշուկի պատճառ դարձավ:
Բողոքի ակցիա դատախազության դիմաց. ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը (տեսանյութ)
Այսօր` վաղ առավոտից, տասնյակ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ցուցարարները գլխավոր դատախազության շենքի հիմնական մուտքի երկու կողքերին տեղադրել են Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Սամվել Բաբայանի դիմանկարներով պաստառներ:
«Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով ցուցարարները փակել են դատախազության շենքի գլխավոր մուտքը: Ցուցարարները փակել են նաեւ դատախազության այլ մուտքեր՝ աշխատակիցներին արգելելով մուտք գործել դատախազության շենք:
Ցուցարարներին է միացել նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը, ով դատարանում պաշտպանում է «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների շահերը:
«Հետք»-ի հետ զրույցում Պապիկյանը նշեց, որ Արթուր Դավթյանը պարտավոր էր հրաժարական տալ դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: «Նրա պաշտոնավարման ժամանակ Հայաստանում շարունակաբար ավելացել է քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների թիվը: Ինքը եղել է այն պաշտոնատար անձը, ով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մեղադրանքները կամ հաստատել է կամ նրա գիտությամբ են դրանք հաստատվել: Թեեւ նա ժխտում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, բայց դա անհերքելի փաստ է»,- նշեց Արայիկ Պապիկյանը:
Դատախազության անվտանգության աշխատակիցներից մեկը հրեց ցուցարարներին՝ փորձելով բացել մուտքը, որպեսզի աշխատակիցները կարողանան մուտք գործել: Սա ցուցարարների եւ դատախազության աշխատակիցների միեջ քաշքշուկի պատճառ դարձավ:
Մանրամասները՝ «Հետք»-ում։