Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար (տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքներիընթացող ցույցի ժամանակ Անդրանիկ Թևանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ներկայացրել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար։
Թևանյանն ընդգծել է, որ երկու պատգամավորի ստորագրությունը բավարար է, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխարինվի ազատությամբ, և այդ միջնորդությունն այսօր հանձնվել է Վճռաբեկ դատարան։
-Խնդիրն այն չէ, որ մենք ուղղակի հավաքվենք, այլ այն, որ այս բարձրաձայնումով մենք ուզում ենք յուրօրինակ աջակցություն ցույց տալ դատական համակարգին, որպեսզի կարողանա ձերբազատվել ինչպես դատախազության ճնշումներից, այնպես էլ նախկին ռեժիմի համակարգի ճնշումներից։ Խոսքս, մասնավորապես, Սերժ Սարգսյանի մասին է,-ասել է Ա․Թևանյանը։
Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար (տեսանյութ)
ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների իրավունքների ընթացող ցույցի ժամանակ Անդրանիկ Թևանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը երաշխավորագիր են ներկայացրել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար։

7or.am